Վթարային ջրանջատում Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 11-ը ժամը 10:00-ը կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Հ․ Ներսիսյան, Դ․ Անհաղթի, Վ․ Սուրենյանց, Բաբայան, Ա․ Տիգրանյան, Վրթ․ Փափազյան, Չոլաքյան, Վարշավյան փողոցների, Կ․ Ուլնեցի փողոցի շենքերի և 1-63 անհատական տների, Ազատության պողոտայի և նրբանցքի, «Հաղթանակ» զբոսայգու։
- Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթ, Արաբկիրի 45, 47, 49 փողոցների:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել