HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիսիան-Երևան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 09։04-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտճանապարհի 17-րդ կմ-ի հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1967 թ․) և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա․ Հ․-ն արգելափակվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի տուժածներ Ս․ Գ․-ն (ծնված 1983 թ.), Լ․ Ս․-ն (ծնված 1983 թ.), Գ․ Ն․-ն (ծնված 1987 թ.), Ռ․ Ա․-ն (ծնված 1986 թ.), Տ․ Ա․-ն (ծնված 1994 թ.) և «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի տուժածներ Ռ․ Թ․-ն (ծնված 1992 թ.), Ս․ Ա․-ն (ծնված 1963 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ․ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter