Հանդիպման ընթացքում Կողմերը նաև մտքեր են փոխանակել իրավական շրջանակի, այդ թվում՝ նախկինում համաձայնեցված արձանագրությունների և հետագա հնարավոր լրացուցիչ քայլերի շուրջ, որոնք առավել կդյուրացնեն գործընթացի սահուն ընթացքը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին, մարվել՝ 13։18-ին։ Տուժածներ չկան։
Հաճա՞խ եք ճամփորդում Հայաստանի տեսարժան վայրերով ու լուսանկարներ անում։
Քննարկման արդյունքում, հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա, 12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր։
Քննարկվել են նաև ազատությունից զրկված անձանց կենցաղային պայմաններին և դրանց մշտադիտարկմանն առնչվող հարցեր։
Հայտնաբերվել են նշված քաղցրավենիքի թե՛ կեղծված ժամկետով, թե՛ առանց հայերեն մակնշման խմբաքանակներ, որոնց իրացումն արգելվել է:
«Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվեն հայ գերիներին այցելելու հնարավորությունն ու պատվիրակության անդամների անվտանգության հետ կապված հարցերը։
«Դա պայմանավորված է նրանով, որ մենք այս տարվա սկզբից ներդրել ենք առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը»։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։
Օրենքով սահմանված կարգով անցկացվել է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքներով ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը:
Անդրադարձ է կատարվել տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համագործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման, փոխադարձ առևտրի և տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններին։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է պետության հարատևության տեսլականը՝ պետությունը պետք է զարգացնել և դարձնել իր քաղաքացիների համար անվտանգության, բարեկեցության, ազատության գործիք, որը պետք է փոխանցել սերնդեսերունդ։
Տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման վնասի չափը հաշվարկվել է՝ ընդհանուր 743.074 դրամ։
Նախագծի հեղինակները նշում են, որ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է հանրային շահի պաշտպանության և գործող վարչական մեխանիզմների անարդյունավետության խնդրով։
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում են բյուջեի հիմնական ցուցանիշները՝ եկամուտները, ծախսերը, պետական պարտքը։
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ընկերության կողմից պետությանը պատճառված 22 մլն 561 հզր ՀՀ դրամի վնասը վերականգնվել է:
2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները եւ զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացմանը՝ ընդգծելով Հայաստանում կինոարտադրությունը մրցունակ արդյունաբերության վերածելու ներուժը։
Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի դեմ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: