Շշերի ջուրը խորհրդանշում է այն վտանգը, որ կարող է ստեղծել հանքի շահագործումը Ջերմուկի հանքային աղբյուրների, Արփա գետի և Սևանա լճի համար։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան–սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցեր, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ հանձնակատարների արդյունավետ փոխգործակցության խթանմանը։
Արթուր Սարգսյանը, սակայն, խափանման միջոցի հետ կապված միջնորդություն չուներ, նա խնդրել էր իր պաշտպաններին ևս միջնորդությամբ հանդես չգալ, քանի որ իր կարծիքով՝ արդարադատություն չի իրականացվում։
Կառավարության որոշմամբ նախատեսվում է 838 մլն 544 հազար դրամ ուղղել ներքոնշյալ ճանապարհահատվածների կառուցման, հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների իրականացմանը:
Միջնորդագրի արդյունքում՝ դադարեցվել է այգու տարածքում գտնվող՝ 400 քմ մակերեսով, 4 միլիոն 205 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով ևս 1 հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի վարձակալության իրավունքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Որոշմամբ առաջարկվում է իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր։
Ըստ նախարարի՝ ծրագրի նպատակն է ԵՊՀ-ում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում ձևավորել ռոբոտաշինության և ԱԲ-ի հատման ոլորտում միջազգայնորեն մրցունակ գիտահետազոտական և կրթական կարողություններ։
Այդ համատեքստում երկրի ղեկավարն արձանագրել է՝ 65 պլյուս տարիքի անձանց դեպքում նաև առողջության ապահովագրության համակարգը լրացուցիչ ներդրում է նշված տարիքային խմբի քաղաքացիների, այդ թվում՝ տնտեսական ակտիվության համար։
Գուցե այս նյութը գտել եք հենց սոցցանցային հարթակներից: Իսկ արդյոք մտածել եք, թե սոցցանցերում ինչ մրցավազք է հանրային ուշադրության համար:
Նրա խոսքով՝ քրեական գործերով մասնագիտացված փաստաբանների մոտ տարածված պրակտիկա և նորմալ գործընթաց է, երբ պաշտպանն իր վստահորդի գույքի անվտանգությունն է ապահովում։
Մինչև տարեվերջ վերադարձվող գումարները նախատեսվածից 4.4 մլրդ դրամով ավելի կլինեն։
Զրուցակիցներն անդրադարձել են ԻԿԱՕ-ի հետ երկարամյա ու սերտ համագործակցությանը, մասնավորապես՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կառավարման համակարգի զարգացման և միջազգային չափորոշիչներին համապատասխանության ապահովման հարցերին։
2004 թվականի մայիսի 25-ին «Կանազ» ԲԲ ընկերության լուծարային հանձնաժողովի կողմից մանկապարտեզն օտարվել է «Ալյումտեք» ՓԲ ընկերությանը՝ 75 հազար 300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով։
Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը արդեն հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։
Մայրաքաղաքում նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 5-ին նաև ամպրոպ, 9-ի գիշերը սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո պատասխանում է լրագրողների հարցերին։
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում են բյուջեի հիմնական ցուցանիշները՝ եկամուտները, ծախսերը, պետական պարտքը։
Հաստատված հաշտության համաձայնության հիման վրա՝ 2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել վերոնշյալ տարածքի նկատմամբ:
Կառավարության 2026 թ. նոյեմբերի 5-ի նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ։
Ծառուկյանյ փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ մյուս մեղադրյալների կալանքի ժամկետները երկարացնելուց հետո տպավորություն է ստեղծվել, որ դատարանը նույն մոտեցումը կկիրառի նաև Ծառուկյանի նկատմամբ։
Նրան մեղադրանդ է առաջադրվել «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությանը մոտ 65 մլն դրամ վնաս պատճառելու համար։ Այս գործով մեղադրվում է 36 անձ։
Սափեյանը պահանջում է պարտավորեցնել Յոլյանին հրապարակայնորեն հերքել Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած հայտարարությունները, ինչպես նաև վճարել 3 մլն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։
Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է X-energy, Intuitive Machines, Axiom Space և Quantum Space ընկերությունների համահիմնադիր և գործադիր նախագահ Քեմ Ղաֆֆարիանին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: