Հանդիպման ընթացքում զրուցակիցները վերահաստատել են երկկողմ հանձնառությունը՝ ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության շարունակականության ապահովմանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Ներքին գործերի նախարարությունը շարունակելու է խաղաղ հավաքների սպասարկումը՝ օրենքով սահմանված կարգով։
Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է կենտրոնի լաբորատորիայի բարելավված ծառայություններին: 2023 թ. Կառավարությունը հատկացրել է 595 մլն դրամ՝ լաբորատոր գույք և սարքավորումներ ձեռք բերելու համար։
Տարրի համար գլխավոր նյութը ժամանակն է։ Եթե Հոլիվուդը փորձում է «կտրատել» ժամանակը արագ մոնտաժով, Տարրը թույլ է տալիս, որ այն բնականորեն հոսի։
«Հետքը» գրավոր հարցումով Կառավարությունից ստացել է Վարչապետի աշխատակազմի, վարչապետի եւ փոխվարչապետների՝ 2021-2025թթ. ստացած պարգևավճարների վերաբերյալ տեղեկատվություն:
Վարչապետը բարձր է գնահատել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում և կարևորել նրա դերը խաղաղության և կայունության ամրապնդման գործում։
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել Է վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտում, մասնավորապես՝ թերլիցքավորման դեպք Երևանի Լենինգրադյան 48 հասցեում։
Ժողովականները խստորեն դատապարտեցին եպիսկոպոսների միանալը վարչապետի կողմից նախաձեռնված և անթաքույց հովանավորվող «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման ծրագրին»։
Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով:
Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին:
Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։
ՇՄՆ-ն հայտնում է, որ այն EU4Sevan ծրագրի շարունակությունն է, ծրագիրն իրականացնելու է GIZ-ը, համակարգող մարմինն այս անգամ Ջրային կոմիտեն է։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ժամանակային նույն տարածքում մեզ հետ ապրում են մարդիկ, որոնք բոլորել են կյաքի 70-րդ տարին, եւ դա նշանակում է ահռելի կենսափորձ, իմաստնություն, մասնագիտական գիտելիք եւ հմտություններ։
«Մենք հույս ունենք, որ այն պրոցեսները, որոնք տրամաբանորեն և քաղաքական երկխոսության մակարդակով լուծվել են, դրանք նաև գետնի վրա կունենան իրենց արտահայտությունը»:
Հունվարի 14-ի երեկոյան, 14-ի լույս 15-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երեւանի Արին Բերդ թաղամասում էկո տնակներ կառուցելու խոստում տված «Էկո Պրոյեկտ» ընկերությունը տասնյակ քաղաքացիների հասցրել է դատարան: Միլիոնավոր դրամների կանխավճարներ վերցրած ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:48-ին, մարվել՝ 11:00-ին: Այրվել է ննջասենյակի հատակը՝ մոտ 0,5 քմ, մահճակալ և էլեկտրական տաքացուցիչ։
Տեղեկացնում ենք, որ այս պահին մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով։
Վերջինս, օգտվելով ստեղծված իրավիճակից, քաղաքացու ավտոմեքենայի ժամանակավոր ներմուծման մաքսային մուտքի օրդերի փակման գործընթացն իրականացնելու համար ՊԵԿ պաշտոնյային կաշառք տալու պատրվակով նրանից պահանջել ու ստացել է 405 350 դրամին համարժեք 1000 դոլար։
Արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային միջոց և 247 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց (մոտ 15 մետր) և հայտնվել ճանապարհամերձ հատվածում:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնաբանում է ԹՐԻՓՓ իրականացման շրջանակի մասին փաստաթուղթը։
Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։
Հայաստանի խաղաղության օրակակարգի առաջմղման համատեքստում Տ.Բալայանը հանգամանալից ներկայացրեց վաշինգտոնյան Խաղաղության գագաթաժողովի արդյունքները։