Հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում առավոտյան եղել են ուշացումներ. Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում առավոտյան եղել են ուշացումներ՝ հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները և մայրաքաղաքի փողոցների որոշ հատվածներում մերկասառույցի առկայությունը, ինչպես նաև դրանց արդյունքում առաջացած խցանումները:
«Տեղեկացնում ենք, որ այս պահին մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով։
Հասարակական տրանսպորտի ողջ տեղաշարժը հասանելի է "Yandex" և "2GIS" հարթակներում։
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- հայտնում են քաղաքապետարանից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել