HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ պարզվել է, որ ՀՀ քաղաքացին ժամանակավոր ներմուծման ընթացակարգով ՀՀ տեղափոխած տրանսպորտային միջոցը սահմանված ժամկետում չարտահանելու համար վարչական տուգանքի չենթարկվելու նպատակով ՊԵԿ մաքսային ծառայողին կաշառք տալու հարցի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել ապահովագրական ընկերության աշխատակից ներկայացած անձի հետ: 

«Վերջինս, օգտվելով ստեղծված իրավիճակից, քաղաքացու ավտոմեքենայի ժամանակավոր ներմուծման մաքսային մուտքի օրդերի փակման գործընթացն իրականացնելու համար ՊԵԿ պաշտոնատար անձին կաշառք տալու պատրվակով նրանից պահանջել ու ստացել է 405 350 դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար:

Այնուհետև, Բագրատաշենի անցակետում հերթապահություն իրականացնող ՊԵԿ մաքսային տեսուչը, չկատարելով իր ծառայողական լիազորությունները, առանց վերը նշված տրանսպորտային միջոցի առկայությունը և իսկությունը ստուգելու, համապատասխան էլեկտրոնային տեղեկատվական համակարգում դիտավորությամբ մուտքագրել է կեղծ տեղեկություններ, թե իբր ավտոմեքենան 2024 թվականի հունվարի 12-ին արտահանվել է ՀՀ-ից, որպիսի պայմաններում քաղաքացին խուսափել է նախատեսված վարչական պատասխանատվությունից:

Պաշտոնեական կեղծիք կատարելու և ծառայողական լիազորությունները չարաշահելու համար ՊԵԿ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով և 441-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել ՀՀ-ից բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

 Կաշառք տալու փորձի համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու համար ապահովագրական ընկերության աշխատակից ներկայացած անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter