Հրդեհի ահազանգ Սիսիան քաղաքում. հայտնաբերվել է քաղաքացու դի
Հունվարի 14-ին՝ ժամը 10։38-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Սիսիան քաղաքի Որոտան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել բնակարանի ննջասենյակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:48-ին, մարվել՝ 11:00-ին: Այրվել է ննջասենյակի հատակը՝ մոտ 0,5 քմ, մահճակալ և էլեկտրական տաքացուցիչ։
Ննջասենյակում հայտնաբերվել է քաղաքացու դի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել