Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրել, պատասխանում է լրատվամիջոցների հարցերին: Այն կարող եք դիտել ուղիղ հեռարձակմամբ:
Էկոպարեկի նկատմամբ որպես համակցված խափանման միջոց կիրառվել են վարչական հսկողությունը, 1 մլն դրամի չափով գրավը և ՀՀ-ից բացակայելու արգելքը:
Համբարձում Մաթևոսյանը վարչապետի գլխավոր խորհրդականն էր, 2018-2021թթ․ եղել է Արմավիրի մարզպետ, 2021-2022թթ․՝ ՀՀ փոխվարչապետ։
Սիմիդյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի դեկտեմբերից։
«Հետքի» տեղեկություններով 2025թ. հուլիսի 14-ի ցերեկը պատժախցում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 38-ամյա դատապարտյալ։
Սամվել Կարապետյանին օրերս ներկայացվել է «մի քանի ընկերությունների գործունեության հետևանքով փողերի լվացման» նոր մեղադրանք: «Ակնհայտ է, որ այս մեղադրանք պարբերաբար կիրառվում է բացառապես քաղաքական հաշվեհարդարի համատեքստում»,- հայտարարել են պաշտպանները։
Կդադարեցվի Շիրակի մարզի Ախուրյան, Նոր Ախուրյան, Մայիսյան, Հացիկ, Շիրակ, Կառնուտ գյուղերի ջրամատակարարումը:
Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե Արցախի նորեկ իշխանությունները, որոնք փախել են Հայաստան, Արցախի ներկայացուցչությունում հավաքներ են անում, փորձում են «իրենց վրայից մեղքը մաքրել»: