
Հակոբ Սիմիդյանը ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Հակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հակոբ Սիմիդյանին ազատել Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»,- նշվում է հրամանագրում։
Հիշեցնենք՝ Սիմիդյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի դեկտեմբերից։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Շրջակա միջավայրի նոր նախարար է նշանակվել Համբարձում Մաթևոսյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել