HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի կասեցումը մասնակի վերացվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերստուգում են իրականացրել «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիք մարզ, Լճաշեն համայնք) և արձանագրել, որ սանիտարահիգիենիկ բնույթի խախտումները վերացվել են: Այս մասին հաղորդում են ՍԱՏՄ լրատվականից։

«Սակայն, ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ, արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է մասնակի, քանի որ ապրանքատեսակների նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Ռեժան» ապրանքատեսակը՝ ՄԱՖԱՄնՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի՝ «Ռեժան»-ի, արտադրությունը կասեցվել է, խախտումը վերացնելու համար սահմանվել է ժամկետ»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական միջոցառումների ժամանակ հայտնաբերել էին իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter