Հունիսի 17-ին միլիարդատեր գործարարը «News.am»-ին տված հարցազրույցում իր աջակցությունն էր հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ քննադատելով իշխանությունների՝ եկեղեցու դեմ ուղղված արշավը։
Զրուցակիցները քննարկել են պետական կառավարման համակարգի բարեփոխումների ընթացքին, ՀՀ տնտեսական զարգացման, կրթության և այլ ոլորտներում ծրագրերին վերաբերող հարցեր:
2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ տվյալ ուսումնական տարում առաջին դասարան պետք է հաճախեն այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Ընկերության արտադրական առանձին գործառույթի կասեցումը վերացվել է:
Հանդիպման շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչները հնչեցրել են իրենց առաջարկները, մտահոգություններն ու հարցերը։ Տիգրան Դադունցը նշել է, որ բոլոր առաջարկներն առաջիկայում կհավաքագրվեն և կքննարկվեն։
Ծավալվել է քննարկում արտահանմանն առնչվող խնդիրների ու մարտահրավերների, արտահանման աջակցության ընդլայնված գործողությունների, ինչպես նաև արտահանման խթանման միջոցառումների շուրջ:
Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները լրացուցիչ սոցիալական խնդիրների են բախվում Աշխատունակ բազմաթիվ ծնողներ չեն աշխատում, քանի որ հաշմանդամություն ունեցող իրենց երեխաները մշտական խնամքի եւ ուշադրության կարիք ունեն։
Ըստ Գալջյանի՝ քննող հանձնաժողովի նպատակը հանրությանն իրազեկելն է, թե ինչ է տեղի ունեցել երևանցիներին պատկանած գույքի հետ, ում է օտարվել, ինչու և ինչ գնով է օտարվել, երեխաներից քանիսն են զրկվել մանկապարտեզ հաճախելու իրավունքից։
Հանրապետության տարածքում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Փոխվարչապետը պլատֆորմի տարեկան զեկույցի ներկայացման նպատակով կառավարություն–քաղհասարակություն երկխոսության իրականացումը համարել է գործնական, օգտակար և կառուցողական ձևաչափ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մանկապարտեզը մինչեւ սեփականաշնորհումը պատկանել է «Ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 24-ի որոշմամբ՝ Տիգրան Պետրոսյանը նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։
ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը:
Հիշեցնենք, որ Արտակ Զեյնալյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։
Արման Բաղդասարյանն ասում է, որ իրենց առաջնային նպատակը դրոնների միջոցով տնտեսության տարբեր ոլորտների վերաբերյալ ինֆորմացիա, տվյալներ հավաքելն ու հաճախորդներին տրամադրելն է:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պարտականությունները կատարած պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ «հայկական հատուկ ծառայությունների պատվերով Սամեդովը գրել և թարգմանել է հոդվածներ, որտեղ քննադատել է ադրբեջանական իշխանություններին»։
Ասիական երկրներից Թաիլանդը ունի «Բժշկական տուրիզմի կենտրոնի» համբավ, այստեղ գործում են մատչելի գներ՝ համեմատաբար բարձր որակով, տարածված են` մեզոթերապիան, բիոռեվիտալիզացիան, լիպոլիզը:
Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Իրանը պայմանավորվել են հրադադարի շուրջ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը