
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի զեկույցի ներկայացմանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի զեկույցի ներկայացմանը, որի ընթացքում հանդես է եկել ողջույնի խոսքով: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Փոխվարչապետը պլատֆորմի տարեկան զեկույցի ներկայացման նպատակով կառավարություն–քաղհասարակություն երկխոսության իրականացումը համարել է գործնական, օգտակար և կառուցողական ձևաչափ։ Փոխվարչապետը նշել է, որ հարթակի հետ շարունակական ու կառուցողական երկխոսության իրականացումը Կառավարության անփոփոխ քաղաքական կամքն ու հանձնառությունն է։
Իր ելույթի ընթացքում Մհեր Գրիգորյանը կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման արդյունավետության բարձրացումը և ներկայացրել այս պահին ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը և համատեղ իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ վիզաների ազատականացման գործողության ծրագրի շուրջ բանակցությունները և Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգի ձևավորման աշխատանքները, ինչպես նաև 2025-27թթ ժամանակաշրջանի համար իրականացվելիք Դիմակայունության և աճի պլանը:
Ողջույնի ելույթից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել քննարկման ընթացքում վեր հանված հարցերի և դիտարկումների վերաբերյալ ամփոփումով:
Մեկնաբանել