
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանի մանդատը տրվեց Լինա Ղշյանին
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն իր դիմումի համաձայն դադարեցրել է ավագանու անդամի իր լիազորությունները։ Այս մասին ավագանու հունիսի 24-ի նիստում հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Հիշեցնենք, որ Արտակ Զեյնալյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։
Ավինյանը հայտնեց, որ ավագանու անդամի մանդատը տրվել է կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լինա Ղշյանին։
Լուսանկարը՝ Լինա Ղշյանի ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել