Այսօր 19:30-ից սկսած Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում դիտվել է քամու ուժգնացում՝ 17-32 մ/վ արագությամբ, ինչի հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր՝ վնասելով մոտակայքում կայանած ավտոմեքենաներ։
Հունիսի 14-ին և 18-ին կեսօրից հետո, 15-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայրաքաղաքում հունիսի 14-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տիկին Բրաբիոն Սարաֆեանի դուստրը՝ Անահիտ Փաստրմաճեանը քննիչներին ցուցմունք տվեց իր հետ կատարվածի մասին: Նախ արձանագրվեց, որ դոկտորը իրենց ընտանեկան ատամնաբույժն էր, և Նիկողոսի միջոցով էին ծանոթացել նրա հետ:
Հայաստանի արտահայտած դիրքորոշմանը համապատասխան՝ ընդգծեցի տարածաշրջանում ռիսկերի կառավարման և էսկալացիայի կանխարգելման կարևորությունը. Արարատ Միրզոյան
Փոքր քառակուսու նմանվող խոհանոցում Ալբերտ Մարդյանը շոշափելով վերցնում է բաժակը, ապա մոտենում պահարանին դրված էլեկտրական սրճեփին: Ժամը 12-ին սուրճի ժամն է:
Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փաստաբան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ դատարանը մերժել է Հ. Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է տնային կալանք։
Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հերթական փուլը, որը նախատեսված էր հունիսի 15-ին, դեռևս չի չեղարկվել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Հունիսի 14-ի գիշերը Իսրայելն ու Իրանը շարունակել են հրթիռակոծել միմյանց տարածքները։ Թեհրանում, ըստ արևմտյան և իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների, հարձակման է ենթարկվել այն շրջանը, որտեղ գտնվում է Մեհրաբադ օդանավակայանը։
«Գառնու» պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով, հունիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում կդիտվի ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ և ջրի ճնշման տատանումներ:
Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ։
Իսրայելի ուղղությամբ իրանական հարվածն սկսվել է Երևանի ժամանակով մոտ 22:00-ին։ Առաջին հարվածից հետո Իրանը ևս մեկ հարված է հասցրել։