Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ. Բ․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արմավիրի ԲԿ:
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը «Հետքին» հայտնել է, որ Կապանի օդանավակայանի ֆինանսավորումը ներկայում իրականացնում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը։
Մենք ուզում ենք, որ ավելին իմանալը, ավելին ստեղծելը դառնա յուրաքանչյուրի տրամադրությունը Հայաստանում. վարչապետի խոսքը՝ «STARMUS» միջազգային 6-րդ փառատոնի բացմանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոսկում կայանալիք Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը։
Նախարարներ Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Հայաստան նախատեսված պետական այցի ու Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կազմակերպման ընթացքը։
Սպանվել է 18 (3-ը՝ քաղաքացիական անձ), սպանության փորձի ենթարկվել՝ 126 անձ (48-ը՝ քաղաքացիական անձ), հրազենային վիրավորում է ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել 65 անձ (14-ը՝ քաղաքացիական անձ):
Նիստի մասնակիցները, հաշվի առնելով ռազմական ոլորտում տեղեկատվական անվտանգության ապահովման արդիականությունը, առաջարկներ են մշակել տվյալ բնագավառում փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ։
Իրավապահ մարմինները չունեն մասնավոր անձանց միջև ծագած՝ քաղաքացիա-իրավական բնույթ կրող վեճի առարկայի շուրջ քննություն իրականացնելու և «ճշմարտություն բացահայտելու» պարտականություն կամ լիազորություն։
Երկուստեք կարևորվել է արդի մարտահրավերների պայմաններում ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների տնտեսության կայուն զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացումը:
Փրկարարները ջրավազանից դուրս են բերել Լ․ Ե․-ի (ծնված 2002 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Տոկիոյի 2021թ․ Օլիմպիական խաղերից հետո առաջին անգամ մրցագորգ կվերադառնա նաև աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։
Ոստիկանության Չարենցավանի բաժնում նա հարցաքննվել է դեպքերի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:
Իրադրությունը սահմանին, ըստ ՀՀ պաշտպանական գերատեսչության, հարաբերականորեն կայուն է և ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
Հայտնի է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը։ Դաունինգ սթրիթ 10-ի նոր ղեկավար կդառնա արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։
Որդու՝ սպանված լինելու մասին կասկածները մոր մոտ խորացել են նաև հիվանդանոցում տեղի ունեցած մի դեպքի պատճառով:
Պարզվել է, որ քաղաքացին նետվել է կամրջից և ընկել Հրազդան գետը։
Համաժողովի շրջանակում տեղի են ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 53-րդ և ԱՊՀ մասնակից պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 39-րդ նիստերը։
Քըրթ Վյութրիխը հանդես կգա դասախոսությամբ, որին կհաջորդի հարց ու պատասխան:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱԻՆ աշխատակիցներն առանցքային դերակատարում ունեն Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման գործում:
Մինչդեռ 2020թ. հուլիսի 29-ին ազատվելով պաշտոնից՝ Վ. Գ.-ն սահմանված ժամկետում՝ 30 օրվա ընթացքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել 2020թ. պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիրը:
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։
Երևանում սեպտեմբերի 5-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ջալալ Հարությունյանը մեր հայրենիքը պաշտպանելու համար ջանք և առողջություն չի խնայել, արել է հնարավորը և նույնիսկ անհնարինը:
Ավելի քան 2 տարի է քննչական կոմիտեում չեն կարողանում պարզել, թե ինչպես է ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանին հաջողվել տիրանալ ուրիշի ավտոտնակին։
Խորհրդի նպատակն է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելը՝ որպես խորհրդատվական մարմին:
РИА Новости-ի աղբյուրը հայտնում է, որ պայթյունի պահին փողոց էր դուրս եկել ռուսաստանցի դիվանագետը, որպեսզի հայտնի վիզայի ստացման թեկնածուների անունները։ Նախնական տվյալներով՝ զոհվել կամ էլ տուժել է 15-20 մարդ։ Al Jazeera-ն հայտնում է 8 զոհի մասին։
Մեկնարկել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ:
Վարչական դատարանը, նախագահությամբ Գևորգ Սոսյանի, փաստացի ժամանակավոր բավարարել է դատավոր Հակոբյանի պահանջը՝ մինչև վերջնական դատական ակտի կահյացումը:
Վիզա տրամադրելու հյուպատոսական վճարը կազմում է 80,00 եվրո:
Որպես հայցի նախնական ապահովման միջոց՝ Սեդրակյանի գույքի վրա, դատախազության ներկայացրած միջնորդության հիման վրա դատարանը կիրառել է կալանք:
Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման շրջանակներում Դոնեցկի մարզում հետ են գրավել մեկ բնակավայր և ևս երկուսը երկրի հարավում։ Այդ մասին պատերազմի 193-րդ օրվա արդյունքների վերաբերյալ իր ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Առնվազն 10 մարդ է զոհվել և ևս 15-ը վիրավորվել Կանադայի Սասկաչևան նահանգում տեղի ունեցած զինված մի քանի հարձակումների հետևանքով։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով կանադական ոստիկանությանը։ Հարձակում գործած անձինք թաքնվել են։
Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման աշխատանքներ։
Նախորդ շաբաթ կատարվել է 6736 թեստավորում։ Առողջացել է 2043 մարդ։
Հուշագրի կնքումը իրականություն է դարձել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի ակտիվ ջանքերի շնորհիվ։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
Շահագրգիռ քննարկումների արդյունքում պետական նախարարը մի շարք հանձնարարություններ է տվել առողջապահության նախարարությանը՝ ընդգծելով բոլոր կարողունակ ու պատրաստակամ շրջանակների ընդգրկման ու ժամկետների խստիվ պահպանման անհրաժեշտությունը:
Գործուղման անմիջապես հաջորդ օրը՝ նոյեմբերի 7-ին, Ստեփանակերտում մնացած սակավաթիվ բնակչությունը տարհանվել է, իսկ նոյեմբերի 9-ին ստորագրվել հայկական կողմի համար խիստ անբերենպաստ պայմաններով հայտնի եռակողմ հայտարարությունը։
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է գործակարգավարական խորհրդակցություն, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին վերաբերող հարցեր։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, տարածել է հերթական ապատեղեկատվությունը:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։