Կնոջ եւ նախկին գործընկերոջ սպանության մեջ մեղադրվող Արզականի բնակիչը կալանավորվել է
Իր կնոջ եւ գործընկերոջ սպանության մեջ մեղադրվող Արզականի 46-ամյա բնակիչ Զորիկ Մելքոնյանը կալանավորվել է։ Սեպտեմբերի 3-ին նա ներկայացել էր ոստիկանության Չարենցավանի բաժին, որի կողմից որոնվում էր եւ ձերբակալվել։
Նա մեղադրվում է երկու անձի սպանության, երկու անձի նկատմամբ սպանության փորձ, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելով հարևանի տուն ներխուժելու, ինչպես նաև՝ բենզալցակայանի աշխատակիցների նկատմամբ ավազակություն կատարելու մեջ։ Նկարագրված դեպքերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, որի նախաքննությունն է ընթանում:
Ոստիկանության Չարենցավանի բաժնում նա հարցաքննվել է դեպքերի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:
«Իրականացված վարութային և քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի՝ ապացուցողական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 207-րդ հոդվածի 1-ին մասով և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Միջնորդոթւթյուն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմուքններում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ»,- հայտնում է Քննչական կոմիտեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել