Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ին կնվազի 7-10 աստիճանով
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․
Երևանում սեպտեմբերի 5-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 6-ին երեկոյան ժամերին, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վրկ:
Հանրապետությունում սեպտեմբերի 5-ին կեսօրից հետո, 6-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 7-ին, ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Սեպտեմբերի 8-ցերեկը, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել