ՊՎԾ նախկին աշխատակիցը «Հետք»-ին պատմել է, թե ինչպես են ԲԿ-ում ստուգումների ժամանակ օգտագործվել ընկերական և բարեկամական կապերը, որի հետևանքով փաստաթղթերն ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել։
Այս ընկերությունների թիկունքում են երկրում ազդեցիկ քաղաքական գործիչներ, հայտնի և անհայտ գործարարներ։ 2022 թվականից ի վեր միլիարդավոր դոլարների ոսկի է ներկրվել Հայաստան, սակայն այն երկրում չի մնում. աննախադեպ են նաև դեպի ԱՄԷ արտահանման ծավալները։
«Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ 2023-ի ապրիլի 27-ին Air Arabia ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մի փաստաթուղթ է հանձնել նրան:
«Հետքն» իր գործընկերոջից ստացել է Բելառուսի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ նոր գաղտնի փաստաթղթեր:
Բնապահպանության նախկին նախարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը, թեև Հայաստանում անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, շարունակում է նոր գույք ձեռք բերել հարևան Վրաստանում։
ԱՆԻՖ-ում չգիտեն, թե ինչ հիմքով են այս մարդկանց հետ աշխատանքային պայմանագրեր կնքվել ժամանակին՝ նախկին ղեկավարության օրոք:
Վառելիքի պահեստի պայթյունից մեկ տարի անց Երևանի Հերացու դիահերձարանում (ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոն) 3 չնույնականացված դիակ կա։ Եվս 22 մարդու ճակատագիր անհայտ է։
Ուղիղ մեկ տարի առաջ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարակից «Հայկազով» տեղանքում գտնվող զորամասի վառելիքի պահեստի պայթյունը խլեց 219 հոգու կյանք, 22-ն անհետ կորած են, վիրավորվել է ավելի քան 290 մարդ։
Կարիերային զուգահեռ Ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի որդին սեփականաշնորհել է Ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, ապա զավթել է Երևան համայնքի հողամասը, ապօրինի շինարարություն արել, որը հետագայում օրինականացրել է։