Այնուհետև Ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու աղոթքները բերեց Միտրոպոլիտ Անտոնիի գլխավորած պատվիրակությանը։
Վարչապետը վերափոխման գործընթացում կարևորել է նաև նման աշխատաժողովների շարունակական անցկացումը և հաջողություն մաղթել բոլորին ջրային օրակարգերն իրականացնելու ճանապարհում։
Երկու անձ ձերբակալվել է, երեքի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում:
Միայն այս տարվա ընթացքում Կենտրոնական բանկը գնել է շուրջ 1․1 միլիարդ դոլարի արտարժույթ։
Պլանավորած ստուգումները մի տարուց մյուսն է տեղափոխում՝ առանց բացատրությունների, առանց հիմնավոր պատճառաբանությունների։
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2003թ. մինչև 2008թ. հուլիսի 2-ը ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գ.Գ.-ի նկատմամբ։
Ծառուկյանը կալանավորվել էր 2026թ. հուլիսի 7-ին՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այդ ժամանակ որոշումը կայացրել էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գարիկ Աբելյանը։
«Խաչ» դաջվածքները մաշկի վրայից այրվել են, խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը։ Արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը, եղել են դեպքեր, երբ հարկադրել են Ղուրան ընթերցել»։
Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի սեպտեմբերի 2-ին կայացած նիստում երկու դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտումների փաստերի առկայությունը:
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ սեպտեմբերի 4-ին ժամը 12:30-17:00 կդադարեցվի Կապան քաղաքի Հալիձոր, Բաղաբերդ Թաղ 6-12/45 Շենքերի ջրամատակարարումը:
Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։
Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Վահագն Խաչատուրյանը վստահություն է հայտնել, որ չեխ փրկարարների իրականացրած աշխատանքը, որի շնորհիվ փրկվել են մարդկային կյանքեր, երբեք չի մոռացվի։
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Ծնողների համար լավագույն քայլերից մեկը երեխաների համար էկրանից օգտվելու առողջ օրինակ ծառայելն է, նշում են մասնագետները։
Այս համատեքստում կարևորվել է տնտեսական զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման փոխկապակցվածությունը։
ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը՝ Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Նաև ավելի քան վստահ եմ, որ ժամանակի փորձությունն անցած երկու ժողովուրդների բարեկամությունը շարունակելու է ամրապնդվել և նոր բովանդակությամբ հարստանալ՝ առավել տեսանելի դառնալով նաև մեր քաղաքացիների առօրյա կյանքում։
Հանդիպմանը կողմերը վերահաստատել են Հայաստանի և Չեխիայի միջև բարեկամական հարաբերությունների հետագա խորացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման պատրաստակամությունը։
Նշված պահանջը կատարելու դեպքում քաղաքացին սահմանված կարգով կարող է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների հետագա զարգացմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:
Պարզվել է, որ 2024-2026 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում չի արտացոլել շուրջ 359 միլիոն դրամի իրացման շրջանառություն, ինչի հետևանքով պետական բյուջե չի հաշվարկվել և չի վճարվել ավել քան 100 միլիոն դրամի հարկային պարտավորություն։
Դատախազական ներգործության արդյունքում՝ նշված այգում գտնվող հողատարածքներից առ այսօր Սիսիան համայնքին վերադարձվել է 6 անձի տրամադրված 4103,733 քմ մակերեսով 8 հողատարածք:
Իսկ միջամտությանը դիմող բուժառուները չեն կարող միանշանակ վստահ լինել, որ կլինիկաներում և անհատ մասնագետների կողմից օգտագործվող դեղամիջոցներն անվնաս են և անվտանգ։
Ս.Յ.-ի, Վ.Խ.-ի և Զ.Մ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (կեղծ փաստաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):