Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ։ Երկրաշարժը զգացվել է Երևանում, Գառնի և Ձորաղբյուր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Իրանը Հորմուզի նեղուցում իր վերահսկողության տակ է վերցրել MSC Aries կոնտեյներային նավը, որը շարժվում է պորտուգալական դրոշի ներքո։ Այդ մասին հաստատել է իրանական IRNA պետական գործակալությունը։
Բելգիայի դատախազությունը հետաքննություն է սկսել հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են Reuters-ը և Bloomberg-ը։
Արևմուտքի մի քանի երկրներ դիմել են իրենց քաղաքացիներին՝ կոչ անելով հրաժարվել Իսրայել և Իրան այցելելուց՝ վերջին օրերին այդ երկրների միջև լարվածության սրման ֆոնին: Այդ երկրների թվում են Ավստրիան, Գերմանիան, Կանադան, Իտալիան, Ֆրանսիան և Շվեյցարիան:
Գեորգիևայի թեկնածությունը միակն էր քվեարկության ընթացքում, նրա վերընտրվելու որոշումն էլ կոնսենսուսային էր: ԱՄՀ ղեկավարի պաշտոնում Գեորգիևայի երկրորդ ժամկետը կսկսվի այս տարվա հոկտեմբերի 1-ից: Նա կպաշտոնավարի ևս 5 տարի։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Զրույցի թեման եղել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը և Իրանի հնարավոր գործողությունների կանխարգելումը:
Մինչև ապրիլի վերջ ռուսական կողմը կարող է բարձր մակարդակի մի քանի այցեր կատարել Թուրքիա։ Դրանց թվում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը։ Այդ մասին հայտնում է թուրքական իշխանամետ Yeni Şafak պարբերականը։
Դեպքը տեղի է ունեցել Westfield մոլում՝ Սիդնեյի Բոնդի Ջանքշեն շրջանում։ Առևտրի կենտրոնի այցելուները պատմել են, որ հարձակվողը զինված է եղել «մեծ շեղբով»: Ավստրալիայի ոստիկանությունը պաշտոնապես հայտնել է հարձակման հետևանքով 6 զոհի մասին։
Քննարկվել է նաև տրանսպորտային և ճանապարհային ցանցի, տրանսպորտային այլընտրանքային միջոցների տեխնիկատնտեսական վերլուծության իրականացման ձևաչափի հարցը։
Լիտվայի ԱԳՆ կանցլեր Ինգա Չերնյուկը Լիտվայի քաղաքացիներին կոչ է արել հանգստի չմեկնել այն երկրներ, որտեղ կարելի է շատ ռուսաստանցիների հանդիպել: Այդ մասին հայտնում է Լիտվայի ազգային հեռուստառադիոընկերությունը։
Իրանն արաբական մի քանի երկրների միջոցով զգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ եթե Վաշինգտոնը միջամտի Իրանի և Իսրայելի միջև հակամարտությանը, տարածաշրջանում ամերիկյան բազաները հարձակման կենթարկվեն: Այդ մասին գրում է Axios-ը։
Ըստ Չալաևի՝ երաժշտությունը թույլ է տալիս հաղթահարել վախը և դառնալ անկախ։
Ադրբեջանի և Բելառուսի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Ալեյնիկը Մինսկում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են բելառուսական կողմի հնարավոր մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում վերականգնողական աշխատանքներին:
Ղազախստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հաստատման ցանկացած ջանքերի, քանի որ դա բխում է Աստանայի շահերից: Այդ մասին Armenpress-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Եվրոպական միության քաղաքականության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Դելֆին Պրոնկը հայտարարել է, որ եկել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու ժամանակը:
Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Մինսկում՝ Անկախ պետությունների համագործակցության երկրների արտգործնախարարների խորհրդի շրջանակներում:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկուշաբթի կայցելի Հայաստան, որտեղ բանակցություններ կվարի ՀՀ ղեկավարության հետ: Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
20 զինծառայողներից 13-ը տեղափոխվել են Երևանի և Սիսիանի զինվորական հոսպիտալներ, իսկ մարմնական թեթև վնասվածքներ ստացած 7 զինծառայողները բժշկական լուրջ միջամտության կարիք չունեն:
Եթե բնակիչները չդիմեն դատարան կամ փոխհամաձայնության չգան ինքնակամ շինություն կառուցողի հետ, ապօրինի շինությունը չի ապամոնտաժվի, և իրավախախտը պարզապես կտուգանվի։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ապրիլի 13-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։