Իրանի հատուկջոկատայինները Հորմուզի նեղուցում զավթել են իսրայելցի միլիարդատիրոջը պատկանող կոնտեյներային նավը
Իրանը Հորմուզի նեղուցում իր վերահսկողության տակ է վերցրել MSC Aries կոնտեյներային նավը, որը շարժվում է պորտուգալական դրոշի ներքո։ Տեղեկությունը հաստատել է իրանական IRNA պետական գործակալությունը։
Նավը Պորտուգալիայի դրոշի ներքո Արաբական Միացյալ Էմիրություններից ուղևորվում էր Հնդկաստան: Զավթումից հետո նավը շարժվել է դեպի Իրանի տարածքային ջրեր։
Ինչպես գրում է Associated Press-ը, MSC Aries կոնտեյներային նավը կապված է Լոնդոնում գործող Zodiac Maritime ընկերության հետ, որը հանդիսանում է իսրայելցի միլիարդատեր Էյալ Օֆերին պատկանող Zodiac Group-ի մի մասը։
Video purportedly from the IRGC boarding of the Israeli-linked MSC ARIES container ship in the Strait of Hormuz. pic.twitter.com/UXOS2EuxKU
— Emanuel (Mannie) Fabian (@manniefabian) April 13, 2024
Իսրայելի ԱԳՆ-ն Իրանին մեղադրել է ծովահենության մեջ և միջազգային հանրությանը կոչ արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն։
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը իրանական հարձակումից հետո հայտարարել է, որ Իրանը «կկրի իրավիճակի հետագա սրման վերաբերյալ որոշումների համար»։ Ընդ որում, ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի պաշտպանության բանակ` խմբ.) ներկայացուցիչը չի հիշատակել այս միջադեպը։
Կոլաժը՝ portugalpulse.com-ից
Մեկնաբանել