«Մենք կոչ ենք անում առաջնահերթություն տալ երկխոսությանը։ Պետք է խուսափել հետագա առճակատումից»,- ասված է գրառման մեջ։
«Հետք» փոդքասթ #73
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ ռուսական ռազմական ղեկավարությունն իր զորքերին հանձնարարել է մինչև մայիսի 9-ը գրավել Դոնեցկի մարզի Չասով Յար քաղաքը:
Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին հայտարարել է, որ Իրանը կարող է ավելի լայնածավալ հարձակում իրականացնել Իսրայելի վրա, քան ապրիլի 14-ի գիշերը, երբ Հրեական պետության վրա արձակվել էր ավելի քան 300 հրթիռ և անօդաչու թռչող սարք:
Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին։
G7-ում նախագահող Իտալիան Իսրայելի վրա Իրանի հարձակման քննարկման նպատակով հրավիրել է միավորման առաջնորդների ոչ պաշտոնական առցանց հանդիպում։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Իսրայելի վրա Իրանի հարձակումն անհաջող էր, ինչը հաղթանակ է Հրեական պետության համար: Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտություն չի փնտրում, բայց առանց վարանելու Մերձավոր Արևելքում կպաշտպանի իր զորքերը և աջակցություն կցուցաբերի Իսրայելին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքների ընդունումը։ Թռիչքները կարող են վերսկսվել ապրիլի 15-ին, առավոտյան 06:00-ից, եթե սահմանափակումը չերկարաձգվի։
Ապրիլի 14-ի կեսօրից հետո, 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-16մ/վ արագությամբ։
Անցած գիշերը Մերձավոր Արևելքում խիստ լարված էր։ Իրանը օդային հարձակում էր սկսել Իսրայելի դեմ։ Հրեական պետությունը Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Հորդանանի օգնությամբ չեզոքացրել է Իսրայելի վրա Թեհրանի զանգվածային հարձակումը։
Նախատեսված է նաև Ղազախստանի նախագահի հանդիպումները ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ
Իրանը տասնյակ անօդաչուներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է իսրայելական Kan ռադիոկայանը։ Իսրայելի պաշտպանության բանակը ևս հաստատում է, որ տասնյակ անօդաչուներ Իրաքի տարածքով շարժվում են Իսրայելի ուղղությամբ։
Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին՝ նրանց այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նկատելով զորակցության ևս մեկ վկայություն։