Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուսանագյուղի մոտակայքում գտնվող ջրամբարում քաղաքացի է ջրահեղձվում: Փրկարարները «Քյալալի» կոչվող հատվածի փոքր լճակից քաղաքացու դի են դուրս բերել։
Ուկրաինայի իշխանությունները բռնազավթված տարածքներից վերադարձրել են 44 զինծառայողի մարմին։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ժամանակավոր բռնազավթված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարարությունը։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 5-10-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Հարապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 5-6-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Պաշտոնյաների ու ազդեցիկ մարդկանց արտասահմանյան անշարժ գույքն ու բիզնեսն ուսումնասիրելիս անհրաժեշտ 2 նախապայման կարելի է առանձնացնել:
Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 4-ին ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձի ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սերգեյ Ատոմյանն ազատվել է Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից։
Նավալնին պատիժը կկրի «հատուկ ռեժիմի» կալանավայրում։ Մեղադրող կողմը պահանջում էր 20 տարվա ազատազրկում։ Քաղաքական գործիչը տուգանվել է նաև 500 հազար ռուբլի։
Կերչի նեղուցին մոտենալու պահին ծովային անօդաչուի հարձակման հետևանքով վնասվել է ռուսական «Սիգ» հեղուկանավը։ Այդ մասին նշվում է Ռուսաստանի ծովային ու գետային տրանսպորտի դաշնային գործակալության տարածված հաղորդագրության մեջ։
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումը պետություների erga omnes (բոլորին վերաբերող) պարտավորություն է, համաձայն որի՝ յուրաքանչյուր պետություն պետք է ակտիվ և շարունակական ջանքեր գործադրի՝ նման հանցագործության կանխման համար։
Սողանքը գրանցվել էր հինգշաբթի օրը՝ օգոստոսի 3-ին, Ռաճայի շրջանում, որը հայտնի է իր հանքային աղբյուրներով։
Ադրբեջանը և Հայաստանը պատրաստ չեն ցանկացած պայմաններով խաղաղության պայմանագրի կնքմանը, անհրաժեշտ է դեռ լուծել որոշ բարդ խնդիրներ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իրեն առաջադրված մեղադրանքները միայն կարող են օգնել իրեն՝ հաղթելու 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Այդ մասին նա հայտարարել է Ալաբամա նահանգում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցը կարող է կայանալ այս օգոստոսին, սակայն հստակ ժամկետներ որոշված չեն։ Այդպիսի հայտարարությամբ ուրբաթ օրը՝ օգոստոսի 4-ին, հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Կենտրոնագմբեթ եկեղեցու նմանությամբ այս եզակի շենքի ճարտարապետը Ստեփան Քյուրքչյանն է։ Շենքի բացումը կատարվել է Բեթհովենի 4-րդ լարային քառյակի կատարումով։
ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ՝ օգոստոսի 5-ին` ժամը 08:18-ին, Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքում բռնկված հրդեհը մարվել է:
Օգոստոսի 1-3-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 26 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։