HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական դիրքերից կրակել են քաղաքացիական անձի ուղղությամբ

Երեկ՝ օգոստոսի 4-ին, ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։

«Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15:00-ի սահմաններում Ներքին Սզնեք գյուղի վարչական տարածքի «Դրավուն աղբյուր» կոչվող տեղամասի հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակել են Խնապատ համայնքի 40-ամյա բնակիչ Կ. Մ.-ի ուղղությամբ, որը կոմբայնով հունձ էր կատարում ցորենի դաշտում։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին», - նշված է հայտարարության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter