Տարօրինակ էր գիտակրթական համայնքում մեծ աղմուկ հանած այս ծրագրի հանրային քննարկման ժամանակ մասնակիցների փոքր թիվը: Զարմանալի էր նաեւ ներկաների կողմից ցուցաբերված պասիվությունը:
Իրավիճակն Արցախում վաղուց արդեն անցել է հումանիտար աղետ հասկացողության սահմանն և այսօր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ականատեսն ենք։
Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 16-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Ս․ Փ․, ծնված 1941 թ․) և «Chevrolet» (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Ս․ Փ․-ն տեղում մահացել է։
«Շրջափակման պատճառով մտավախություն կար, որ այս տարի Expo-ն չի կազմակերպվի: Բայց որոշեցինք, որ այն անպայման պետք է տեղի ունենա: Ընտրել ենք հիբրիդային տարբերակը. խոսնակների մի մասն այստեղ՝ Ստեփանակերտում է, մյուս մասը՝ Հայաստանում։
Իտալական թերթի տվյալներով՝ մասնակիցներն այն կարծիքին են, որ խաղաղության ցանկացած համաձայնագրի հիմքում պետք է լինի «հարգանքը Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ» ու ՄԱԿ-ի կանոնադրության գերակայության սկզբունքի պահպանումը։
Օգոստոսի 6-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հրթիռակոծության են ենթարկել Ուկրաինայի տարածքը, կիրառվել են նաև իրանական արտադրության «Shahed-136/131» հարվածային անօդաչուներ։
Օգոստոսի 6-ի գիշերը Դոնեցկի կենտրոնում, Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով, այրվել է Դոնեցկի էկոնոմիկայի և առևտրի ազգային համալսարանի առաջին մասնաշենքը։
Վրաստանի բարձրլեռնային Ռաճա շրջանում գտնվող Շովի հանգստավայրի տարածքում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մգեբրիշվիլին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ օգոստոսի 6-ի առավոտյան անօդաչուն փորձել է հարձակվել Ռուսաստանի մայրաքաղաքի վրա։ Այն խոցվել է հակաօդային պաշտպանության միջոցների կողմից։
45-ամյա լուսանկարիչը Գյումրիում ամեն շաբաթ-կիրակի փնտրում է հետաքրքիր դեմքեր: Զբոսաշրջիկների մեծ թվով պայմանավորված, հատկապես քաղաքի կենտրոնի դիմագիծը ոչ աշխատաքային օրերին կտրուկ փոխվում է, հնաբնակների համար անգամ օտարանում: