Հայաստանում կարմրուկի տեղական դեպքեր չեն լինում, միայն՝ բերովի, կարմրուկի դեմ պատվաստվել է բնակչության 95%-ը, հանրային իմունիտետը բարձր է։
Նշվել է, որ միայն միջազգային հանրության հասցեական գնահատականները, հստակ գործողությունները կարող են օգնել զսպելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և աջակցելու տարածաշրջանում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման ջանքերին։
Այդ ցանկում է Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող, հայտնի Բաբաջանյան 77/7 հասցեի առանձնատունը։
Նիստը սկսելուց առաջ ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով ԱՀ ներքին գործերի նախարարության զոհված ոստիկանների հիշատակը, այնուհետև նախագահ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ:
ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել նախօրեին Արցախում տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ, որի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։ Այդ մասին գրառում է արել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զսպվածության, որպեսզի կանխարգելվի Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացումը։
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել Ադրբեջանին և Հայաստանին տրամադրվող աջակցությունը խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի Բաքվում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության Կովկասում բանակցային գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում լարվածության սրմամբ և կողմերին զսպվածության կոչ է անում։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը տարածվել է այսօր՝ մարտի 6-ին։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի մարտի 6-ի հրամանով Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:
Երկուստեք կարևորվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ որոշման՝ Ադրբեջանի կողմից անհապաղ կատարելու անհրաժեշտությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ:
Նշենք, որ երկու ընկերությունների միջև գործարքն իրականացվել է Ակբա բանկի ֆինանսավորմամբ։
Վարչապետը, ՀՀ էներգետիկ ոլորտի զարգացման համատեքստում, կարևորել է ատոմակայանի անվտանգ ու հուսալի շահագործման ուղղությամբ հետևողական աշխատանքը և կառավարման արդյունավետության շարունակական բարելավումը:
«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն, ինչպես պարզվեց որոշումից, նաև Կադաստրում չհաշվառված շինություններ ունի, որի համար նույնպես գույքահարկ չի վճարել համայնքին։
ՊՆ և ԲՏԱ նախարարները հանդիպել են հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ
Մարտի 6-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, 7-ին կնվազի 6-8 աստիճանով:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Կարեւորվել է միջխորհրդարանական բնագավառում երկու երկրների ներկայացուցիչների համագործակցությունը
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ առավոտյան Ստեփանակերտի բնակիչներին լսել են փոխհրաձգության ձայները։ Ասում է՝ մեծ տրամաչափի զենքից կրակոցների ձայներ էին։
Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։
Քրեական վարույթի շրջանակներում դեկտեմբերի 26-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին:
Պատվիրակությունը մասնակցել է գլոբալ անվտանգության խնդիրներին նվիրված ամենամյա «Ռաիսինա երկխոսություն» խորագրով միջազգային համաժողովին։
Արդարադատության նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ աշխատանքային խմբում ընդգրկվելու համար:
2019թ. հոկտեմբերին Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացի Բրանիսլավ Դիմիտրիևիկը (Branislav Dimitrijevikj) Հայաստանի սահմանը հատել է նույն երկրի մեկ այլ քաղաքացու՝ Զորան Սպիրևի անձնագրով: Բ.
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 5-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Խոսքը միայն առաջնային-պահպանման օղակի միջոցով հիմնական դեղերի ցանկում առկա դեղերով անվճար ապահովելու մասին է:
Իբր մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ
Թանգարանում գործում է գրադարան, որտեղ կա անտիպ հավաքածու, որը գիտնականների համար կարող է ծառայել որպես հետազոտական նյութ։ Գրադարանն ունի մշտական այցելուներ, որոնց թվում են գիտաշխատողներ և ուսանողներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
«Հետքը» տեղորոշել է այն վայրը, որտեղ մարտի 5-ին ադրբեջանցի դիվերսանտները սպանել են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության 3 աշխատակցի ու վիրավորել մեկին: