Մինչ այս նա զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը:
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է ակտիվ հանրային իրազեկում իրականացնել Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի ու բարեփոխումների մասին:
Փարաջանովի ժամանակակից լավագույն ռեժիսորները նրան կոչում էին «Մաեստրո», դա իր համար ամենաբարձր կոչումն էր․ պետական պարգևներ չէր սիրում, համարում էր «պարտքով նվերներ», որը պետք է մարել ողջ կյանքի ընթացքում։
Միրզոյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում կայունության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը։
Արփինե Սարգսյանը նշանակվել է նորաստեղծ ՆԳ նախարարի տեղակալ՝ ազատվելով Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
Համայնքային իշխանության պարտավորությունը այս դպրոցները հիմնելն ու պահպանելն է, մշակույթի տան գործունեությունն ապահովելը, որը չի արվել։
Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդների կազմերում փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշումները:
Նախաքննության ընթացքում կատարվել է դիակի զննություն, որի արդյունքում տուժողի մարմնի վրա հայտնաբերվել են երկու տասնյակից ավել մարմնական վնասվածքներ:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Վահե Ղազարյանը նշանակվել է ՆԳ նախարար։
Նախատեսվում է հաշմանդամության խմբերի փոխարեն ներդնել ֆունկցիոնալության սահմանափակումները դասակարգող կառուցակարգ, անձի ֆունկցիոնալությունը գնահատել «թեթև, միջին ծանրության, ծանր, խորը խնդիրներ» հասկացությունների հիման վրա։
«Կոչ ենք անում կազմակերպությանը գործի դնել բոլոր ջանքերը, հումանիտար աղետը կանխելու համար։ Մենք ողջունում ենք Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մինչ այս կատարած բոլոր քայլերը, բայց սրանք բավարար չէ, քանի որ վճակն օրեցօր վատանում է»։
Սուրեն Պապիկյանը շրջել է հավաքակայանում, տվել հանձնարարականներ՝ զորակոչի ամբողջ գործընթացն արդյունավետ և պատշաճ անցկացնելու համար։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ գյուղացիներին փոխհատուցումը տրամադրել են՝ պայմանավորվելով, որ գումարներն ստանալուց հետո դրանց առնվազն 80%-ը պետք է ծախսվի բացառապես կորսված անասնագլխաքանակը վերականգնելու ուղղությամբ։
Հայաստանը պետք է ակնհայտ դարձնի, որ վերջին հաշվով Արցախի ժողովուրդն է որոշելու է իր կարգավիճակի ճակատագիրը, ինչն ամրագրված է Մադրիդյան սկզբունքների փաստաթղթում։
Իրականում՝ դեղերի համաշխարհային դեֆիցիտ չկա, կա տեղային հովանավորչություն ու բնակչության աննախադեպ մանիպուլյացիա:
2023 թվականի հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ բուժհաստատություններում ծնվել է 43 երեխա:
Նշենք, որ մարզական գույքի ապահովման ծրագրին 2023 թվականի պետական բյուջեով հատկացվել է շուրջ 100 մլն դրամ:
2023 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ դիմակավորված անձինք, իրեն դանակով սպանության սպառնալիքներ տալով, «Արմավիր հանրախանութ»-ի դիմաց տեղադրված վճարային տերմինալից հափշտակել են գումար:
Պապյանը կարծում է, որ այս նախագծերով փորձ է արվում լեգիտիմացնել 2020 և 2022 թվականների պատերազմական իրավիճակների ժամանակ արված սխալները և իրավական դաշտ ստեղծել, որպեսզի մարդիկ չշարունակեն հարցեր տալ, թե ինչ հիմքով արգելափակվեց այս կամ այն կայքը։
Անհապաղ ջանքեր են անհրաժեշտ Ստեփականերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ՝ օդային ճանապարհով հումանիտար աջակցություն հասցնելու նպատակով։
Պաշտպանության նախարարին զեկուցվել են նախորդ աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
Եկամտային հարկը դարձել է 20%, պետությունն ու քաղաքացին սկսում են նույն չափով կենսաթոշակ կուտակել քաղաքացու համար:
Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզպետին և Սիսիան համայնքի ղեկավարին՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:
Զեկուցվել է, որ ադրբեջանական «էկոակտիվիստների» կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով հնարավոր չէ իրականացնել մայրուղու ամբողջական մաքրումը, և մի մեծ հատված մնում է չմաքրված՝ վնասելով ճանապարհի որակը:
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Համայնքային ավտոբուսային շարժակազմը շարունակում է համալրվել. 20 միավոր «MAN» և 60 միավոր «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներն արդեն Երևանում են:
Կողմերն անդրադարձ են կատարել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին:
Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում և մարզերում:
ՊԵԿ քննչական մարմնի 55 հաստիքներ, որոնցից 50-ը՝ ինքնավար (քննիչների), իսկ 5-ը՝ կառուցվածքային ստորաբաժանմանն օժանդակող քաղաքացիական ծառայողների, փոխանցվել են ՔԿ-ին։
Միթե փոքրիկ Արցախն ու կիսված ընտանիքների այս երեխաները իրենցից վտանգ են ներկայացնում հարևան Ադրբեջանի կամ Թուրքիայի համար:
2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ներխուժման հետևանքով առաջ են եկել անվտանգության լրջագույն խնդիրներ նաև Սոթք, Այրք, Ջաղացաձոր, Կուտական, Փոքր Մասրիկ և այլ գյուղերի համար։
Հատուկ հերթապահության ընթացքում ընդհանուր առգրավվել է 3212 հատ, շուրջ 1200 կգ «սիգ» տեսակի ձուկ, 7 կգ ձկնկիթ, լճից դուրս է բերվել 40-ից ավել ձկնորսական ցանց, լողամիջոցներ, այդ թվում՝ 1 ռետինե նավակ։
Հուսով եմ ակտիվորեն շարունակել փոխգործակցությունը Ձեզ հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության բոլոր ուղղություններով՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների շահերի ու բարգավաճման։
Դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կսահմանվի համաճարակային ֆիլտր»
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է գործակարգավարական խորհրդակցություն, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դիերը դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության մեքենային:
Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղում է ձյուն։