«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Արարողությանը ներկա են եղել Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, հայաստանյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և տարբեր կառույցների ղեկավարներ։
Նա նաև շնորհակալություն է հայտնել հիմնադրամների նախկին տնօրեններին՝ հետպատերազմյան բարդ շրջանում իրականացրած աշխատանքների համար:
Արցախի տեղեկատվական շտաբը այսօր հրապարակել է քառալեզու պաշտոնական տեղեկագիր՝ շրջափակման ընթացքի ու հետևանքների վերաբերյալ:
ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև ընդհակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար։
Ռուսաստանի իշխանությունները չեն զգուշացրել Չինաստանին այն մասին, որ պատրաստվում են լայնամասշտաբ ներխուժում սկսել Ուկրաինա մինչ այն պահը, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարձակման հրաման արձակեց։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ «Հետքի» լրագրողը հարց է ուղղել «Վիվառո» ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանի և իշխանության ներկայացուցիչների միջև հարաբերությունների մասին։
Ադրբեջանը չի նախատեսում երրորդ պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության օրակարգի մի շարք հարցերի:
Հայցադիմումը Դատախազության կողմից դատարան էր ներկայացվել 2022 թվականի դեկտեմբերի 21-ին:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբը մշակում է առաջարկներ 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություն անցկացնելու հնարավորության մասին ոչ թե Հայաստանի, այլ կազմակերպության անդամ այլ երկրի տարածքում։
ՀԱՊԿ-ն կհստակեցնի Հայաստանի դիրքորոշման մանրամասները, որը 2023 թվականին չի պատրաստվում ընդունել կազմակերպության զորավարժությունները։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 10-ին ԱՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱՀ ԱԽ նոր քարտուղար Արարատ Մելքումյանին:
Մի քանի հրապարակումներով ամփոփում ենք 2022 թ. Արցախում եւ վերջինիս շուրջ տեղի ունեցած գլխավոր իրադարձությունները:
ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը և մեկ անգամ ևս վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը նպաստելու նոր քաղաքացիական առաքելության աշխատանքներին։
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը և դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները:
Հավանական լրացուցիչ անջատումներից խուսափելու նպատակով, խնդրում ենք հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան
Ամսական մեկ լիտր ձեթի համար կլինի կտրոն, որը նախատեսված է մեկ շնչի համար անկախ տարիքից: Մնացած չորս ապրանքատեսականին շնչի համար նախատեսված է մեկ կիլոգրամ, բայց տրամադրվելու է քաղաքացիներին կես կիլոգրամներով։
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ ուղիղ հեռարձակմամբ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 10-ին ժամը 11:00-ից մինչև հունվարի 11-ը ժամը 11:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրամատակարարումը:
Հոդվածի հեղինակը պնդել ու այդ կերպ փորձել էր ցույց տալ, որ իրականում Արցախը շրջափակման մեջ չէ, թեև բերված տվյալները ակնհայտորեն ի ցույց են դրել հակառակը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում շտկվել են նախկինում հայտնաբերված խախտումները:
Կապանի, Նոյեմբերյանի և Մարտունիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: