HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոփոխություններ՝ Արցախի ներդրումային եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամներում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդների կազմերում փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշումները: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հետևյալ կազմը՝ բաղկացած 4 անդամից՝ 5-ի փոխարեն: Նրանք են.

  1. Ռուբեն Վարդանյան՝ Արցախի Հանրապետության պետական նախարար (Խորհրդի նախագահ),
  2. Մեսրոպ Առաքելյան՝ Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով,
  3. Արման Հակոբջանյան՝ Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով,
  4. Գրիգորի Մարտիրոսյան՝ Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով:

Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը.

  1. Ռուբեն Վարդանյան՝ Արցախի Հանրապետության պետական նախարար (Խորհրդի նախագահ),
  2. Հրանտ Սաֆարյան՝ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար,
  3. Սուրեն Գալստյան՝ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,
  4. Վահրամ Բաղդասարյան՝ Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար,
  5. Մեսրոպ Առաքելյան՝ Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter