Երկուստեք ընդգծվել է նմանատիպ հանդիպումների կարևորությունը և արդյունավետությունը:
Ողջունում ենք նաև ԱԽ հիշյալ նիստին հաջորդած տասնօրյա ժամանակահատվածում Ֆրանսիայի ջանքերը՝ իրավիճակի վերաբերյալ ԱԽ նախագահողի մամուլի հայտարարություն ընդունելու ուղղությամբ։
Զալուժնիի խոսքով՝ վերջին ամիսներին Ուկրաինայի զինված ուժերը ազատագրել են Ուկրաինայի մոտ 40 000 կիլոմետր տարածք, այսինքն այն տարածքի 40 %-ը, որը Ռուսաստանը բռնազավթել է 2022 թվականի փետրվարի 24-ից հետո։
Պետնախարարին զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը, ներկայացվել են խնդիրները:
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեթսոլան հայտարարել է, որ դա արվում է բելգիական ոստիկանության դիմումի հիման վրա։ Սակայն նրա հայտարարության մեջ չեն նշվում Եվրոպական խորհրդարանի երկու պատգամավորների անունները։
Ուկրաինային նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովի ակնկալվող արդյունքները, որը կկայանա փետրվարի 3-ին Կիևում։
Որոշում է կայացվել Գ.Ս.-ի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել պաշտոնավարման կասեցումը, որն ուղարկվել է հսկող դատախազին՝ համաձայնություն ստանալու համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արաքսիա Սվաջյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Բրիտանական իշխանություններն առաջիկա շաբաթների ընթացքում պատրաստվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանում) ճանաչել ահաբեկչական կազմակերպություն։ Այդ մասին հայտնում է The Daily Telegraph-ը։
Երկու երկրների միջև հարաբերություններն սրվել էին 2011 թվականին Սիրիայում սկսված հակամարտության մեկնարկից հետո։ Այդ ժամանակ խզվել էին Թուրքիայի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունները։
Այն ծառայողներին, որոնց համար ատեստավորման արդյունքներով հաշվարկվել է հավելավճար, այն կվճարվի 3 տարի ժամկետով, իսկ հավելավճարի վճարումը շարունակվելու համար՝ ծառայողը ստիպված կլինի անցնել նոր ատեստավորում:
Համաձայն ռուսական պաշտպանական գերատեսչության՝ Ուկրաինայի զինված ուժերը համազարկային կրակի HIMARS համակարգերից արձակել էին 6 ռեակտիվ հրթիռ, որի հետևանքով զոհվել է 63 ռուսաստանցի զինվորական։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշվածէ հաղորդագրությունում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: