Բրազիլիայում սկսվել է ֆուտբոլի լեգենդ Պելեի հրաժեշտի արարողությունը։ Այդ մասին հայտնում է բրազիլական Globo-ն։ Բրազիլացի ֆուտբոլիստի դագաղը բերվել է նրա հայրենի «Սանտոս» ֆուտբոլային ակումբի մարզադաշտ։
Իսրայելը հունվարի 2-ի գիշերը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանին, որի հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում սիրիացի երկու զինվորական։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Մարդու իրավունքների սիրիական դիտարանին։
Հունվարի 2-ի գիշերն Ուկրաինան ենթարկվել է իրանական արտադրության անօդաչուների զանգվածային հարձակման։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդագրության համաձայն՝ ՀՕՊ միջոցների կողմից խոցվել է «Shahed-131/136» 39 կամիկաձե-դրոն։
Տասմագամբետովին նշանակման որոշումն ընդունվել էր նոյեմբերի 23-ին Երևանում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովի ժամանակ։
Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայում կայացել է Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի՝ նախագահի պաշտոնի ստանձման երդմնակալության արարողությունը, որը հավաքել էր հազարավոր մարդկանց։ Երդմնակալության արարողությունը տեղի էր ունենում այդ երկրի Կոնգրեսում։
Ուկրաինական կողմի պնդմամբ՝ հարվածի հետևանքով զոհվել է մոտ 400 մարդ, 300-ն էլ վիրավորվել է։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շենքում տեղակայված են եղել ռուսաստանցի զորակոչվածներ։
Լիահույս եմ, որ հայ-չեխական հարաբերությունների համար այս կարևոր տարեդարձը հիմք կհանդիսանա զարգացնելու և ամրապնդելու մեր երկրների և ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամությունն ու համերաշխությունը:
Պարզվել է, որ բախվել են Mitsubishi Grandis (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1987 թ․) և Mercedes-Benz (վարորդ՝ Մ․ Պ․, ծնված 1997 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկում գտնվող կենդանիների խանութում։
Տուժածներին բուժհաստատություն տեղափոխելու ճանապարհին Pajero io ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ նրա որդի Տ.Ա.-ն (ծնված 2022թ.) մահացել է հիվանդանոցում։