HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենդանիների խանութում հրդեհ է բռնկվել. ծխահարումից սատկել են կենդանիներ

Հունվարի 2-ին՝ ժամը 09:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ճառագայթային փողոցի Գ շենքի 1-ին հարկում ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկում գտնվող կենդանիների խանութում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։15-ին։

35 քմ ընդհանուր տարածքում այրվել է կենդանիների համար նախատեսված 10 պարկ չոր կեր, ծխահարումից սատկել են 50 թութակ, 2 շուն, 1 նապաստակ, 30 սողուն (մողես և օձ), 50-60 կրծողներ (գերմանամուկ, ծովախոզուկ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter