HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիգոր Մինասյանն ընդունել է ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին. քննարկվել են թվայնացման ոլորտի բարեփոխումները

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար 20-ից ավելի ընկերությունների հետ:

Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ օրակարգում են եղել ԱՆ-ի կողմից 2023 թվականի թվայնացման ուղղությամբ անցկացվելիք մրցույթներին և դրանց առանձնահատկություններին վերաբերող հարցերը: Նախարարի կողմից ընդգծվել է մասնավոր ոլորտի ակտիվ ներգրավվածության կարևորությունը՝ ռազմավարական նպատակների իրականացման հարցում:

Հանդիպմանը քննարկվել են նաև դատարանների թվայնացման արդյունքում ստեղծվող ծրագրերի ընդունման գործընթացում մասնագիտացված կառույցի ներգրավման անհրաժեշտությունը և ոլորտային պետական գնումների գործընթացին առնչվող մի շարք հարցեր:

Արդյունքում ընկերությունների կողմից հնչեցվել են մի շարք մտահոգություններ և առաջարկներ, կայացվել են որոշումներ ուղղված ինչպես խնդիրների կարճաժամկետ, այնպես էլ վերջնական լուծմանը:

Երկուստեք ընդգծվել է նմանատիպ հանդիպումների կարևորությունը և արդյունավետությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter