ՃՏՊ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին․ կա զոհ
Հունվարի 2-ին, ժամը 19։16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Ծովազարդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 20–րդ կմ-ին «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ե․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել