Փրկարարները «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, մոտեցրել «1-03» ծառայության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը։
Հայտարարության համաձայն՝ քննարկումը հիմնականում կենտրոնացած է եղել Հարավային Կովկասում վերջին զարգացումների և Եվրամիության ու կովկասյան երկու հանրապետությունների միջև հարաբերությունների վրա։
Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմաբժշկության, խաղաղապահության ու ռազմական կրթության ոլորտներում հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանն առնչվող հարցերին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Ավետիք Չալաբյանը մեղադրվում է անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ:
Ըստ Գոռ Աբրահամյանի՝ Երևան քաղաքի դատախազությունում ստացվել է փոխտնօրենի վերաբերյալ դատարանի ամբողջական որոշումը, ուսումնասիրվել վերջինիս պատճառաբանական մասը: Դատախազությունը որոշել է վերաքննիչ բողոք ներկայացնել:
Վերջին շրջանում տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդել մեր պետությունների միջև հարաբերություններին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Երկու տարի առաջ՝ 2020թ. օգոստոսի 31-ին Արմավիրի բժշկական կենտրոնից ոստիկանության բաժին հնչեց առաջին ահազանգը. քաղաքացիները զանգվածային ալկոհոլային թունավորման դեպքերով դիմել են բուժօգնության: Նրանցից 10-ի կյանքը փրկել չհաջողվեց:
Առավոտյան ժամը 08։00-ից մինչև 11։00-ն, գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 4,5-ից 5 րոպե՝ ներկայիս 6 րոպեի փոխարեն։
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Հանդիպումն ընթանում է Շառլ Միշելի նախաձեռնությամբ։
Երևանում սեպտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ըստ ԱԱԾ-ի՝ ուսումնավարժական միջոցառումների արդյունքները գնահատվել են դրական, բոլոր անհրաժեշտ խնդիրները համարվել են լուծված:
«Համախմբում» նախաձեռնության անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հաղորդագրություն է տարածել։
Հիշեցնենք, որ 2022թ․ օգոստոսի 26-ին Բերձորն ու Աղավնոն անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։
Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար Արտակ Ղազարյանը «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ներկայացրել է ոռոգման համակարգի շինարարության և գործարկման խոչընդոտները։
Ապրանքների փաստացի հետազոտման արդյունքում պարզվել է, որ ներմուծված ապրանքների իրական արժեքը կազմում է շուրջ 460 հազար ԱՄՆ դոլար։
Այս գործը դատարանի կողմից վարույթ ընդունված տասներեքերորդ նման հայցադիմումն է:
Վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 2 ամսական ուղևոր Ռոբերտ Հ.-ն մահացել է:
Օգոստոսի 30-ին՝ ժամը 17.30-ին, Երևանի Թումանյան փողոցում «Տեսլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա Մարիա Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 20.20-ին մահացել է:
Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից՝ օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից շահագործվում է:
Հետադարձի համար նախատեսված երթևեկելի գոտին կփոխարինվի ուղիղ երթևեկությամբ գոտիով:
«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների և միջնորդների հարցումները շարունակվում են:
Մոսկվայում 91 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։ Այդ մասին երեքշաբթի ուշ գիշերը հայտարարել է Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: