Վրաերթի հետևանքով մահացել է «Ինտերնյուսի» նախկին տնօրեն Մարիա Ասլամազյանը
Օգոստոսի 30-ին՝ ժամը 17։30-ին, Երևանի Թումանյան փողոցում «Տեսլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա Մարիա Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 20։20-ին մահացել է: Կատարվում է նախաքննություն: Այս մասին հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Տեղեկացնենք, որ մահացածը «Ինտերնյուսի» նախկին տնօրեն Մանանա (Մարիա) Ասլամազյանն է։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ էլ դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավտոմեքենայի 25-ամյա վարորդը, որն ըստ քննչական կոմիտեի՝ ավտոմեքենան վարել է չունենալով համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական, ձերբակալվել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել