Իսակովի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ սեպտեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի զորամասի հարակից ճանապարահատվածում: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։
Հետադարձի համար նախատեսված երթևեկելի գոտին կփոխարինվի ուղիղ երթևեկությամբ գոտիով: Միաժամանակ ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել