ՃՏՊ Սպիտակ-Երևան ավոճանապարհին․ վարորդը տեղում մահացել է
Օգոստոսի 31-ին, ժամը 14։52-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 17-րդ կմ-ին «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 600 մետր գլորվելով՝ հայտնվել հարակից ձորակում։
Փրկարարները «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, մոտեցրել «1-03» ծառայության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել