HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չալաբյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգվել է

«Համախմբում» նախաձեռնության անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Այսօր Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգվեց անորոշ ժամկետով և առանց պատճառի...

Մենք կարող էինք հերթական անգամ մանրամասներով և հիմնավորումներով ներկայացնել Ավետիքի գործի աբսուրդայնությունն, ու այդ հրապարակումները հայտ կներկայացնեին Կաֆկայի գործերի հետ մրցելու, բայց մենք այսօր լռում ենք

Ավետիք Չալաբյանը անազատության մեջ է մայիսի 14-ից` Հայաստանի իրավական պրակտիկայում թերևս հազվագյուտ հանգամանքներում, երբ անձը կալանավորվում է հիմքերի լիակատար բացակայության, և օրենքի միարժեք պահանջների կոպիտ խախտման պայմաններում:

Մեզ մնում է միայն եզրակացնել, որ Հայաստանում արդարադատությունն է հետաձգվել, այն էլ անորոշ ժամկետով ու առանց պատճառաբանության»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter