HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիան Կառավարության առջև (լուսանկարներ, տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 16-ին, մինչեւ ընթանում էր Կառավարության նիստը, շենքի դիմաց հավաքվել էին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները։ Կառավարության մուտքերը հսկում էին ոստիկանական ուժերը։

Շարժման ղեկավարներից ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ելույթ ունեցավ` անդրադառնալով երեկ տեղի ունեցած իրադարձություններին։ «Երեկ իշխանությունն ամբողջ ուժային համակարգը կենտրոնացրել էր Օպերայի շենքի մոտ և խոչընդոտում էր մարդկանց ազատ տեղաշարժը»,- ասաց Դանիելյանը։ Ըստ նրա՝ իշխանությունը վախեցած է, և երեկվա սցենարը կրկնվում է նաև այսօր։ Դանիելյանն անդրադարձավ նաև երեկ տեղի ունեցած սահմանազատման հանձնաժողովների նիստին։ Նա տեղի ունեցած գործընթացն անօրինական որակեց։ Ոստիկանները քաղաքացիների վարչական ձերբակալություններ էին կատարում։ Դանիելյանը հետաքրքրվեց, թե ինչու՞ են քաղաքացիներին բերման ենթարկում։ Ոստիկանության պետի տեղակալ, պարեկային ծառայության պետ, գնդապետ Արթուր Խուդինյանն ասաց՝ եղել է անհրաժեշտություն, ոստիկանությունն էլ համապատասխան գործողություններ է իրականացրել։ Բերման ենթարկվածների թիվը պարեկային ծառայության պետը չհայտնեց։ Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter