Պաշտոնական այցով Չինաստան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ:
Ռուս զինվորականները Խարկովի մարզի Վովչանսկ քաղաքի հյուսիսային հատվածում ընթացող մարտերի ընթացքում սկսել են գերեվարել տեղի բնակիչներին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն:
Փոխնախարարը նշել, որ ֆինանսական մասի տեսանկյունից ՀԱՊԿ-ի գործունեության ընթացքում եղել են իրավիճակներ, երբ երկրները մի փոքր ուշացրել են վճարումները կամ մաս-մաս են վճարել:
Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել, որ Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայում առկա լարված իրավիճակին՝ աջակցելով քաղաքական այն շարժումներին, որոնք հանդես են գալիս Ֆրանսիայից կղզեխմբի անկախության օգտին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պետական այցով ժամանել է Ադրբեջան: Այդ մասին հայտնում է БелТА գործակալությունը։
Սլովակիայի կառավարության ղեկավարին վիրահատել են վիրաբույժների երկու թիմ, ընդհանուր առմամբ վիրահատությունը տևել է 5 ժամ: Այժմ Ռոբերտ Ֆիցոն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին հարցերը պետք է ուղղել Երևանին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մարիա Զախարովան։ Նրա խոսքեվ՝ Մոսկվան միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին։
Արևմտյան ԶԼՄ-ները լուսաբանում են Վրաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները, բայց միևնույն ժամանակ լռում են Հայաստանում տեղի ունեցող ակցիաների մասին: Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է կառավարության նիստից հետո տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այդ մասին փոխանցում են տեղական լրատվամիջոցները:
Պուտինը շարունակում է նշանակումները Ռուսաստանի նախագահի պաշտոնը հինգերորդ անգամ զբաղեցնելուց հետո։ Նա հրամանագիր է ստորագրել ՌԴ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Նիկոլայ Պատրուշևին նախագահի օգնականի պաշտոնում նշանակելու մասին։
Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտել Ռաֆահում իսրայելական գործողության պատճառով, որտեղ պատսպարվում է պաղեստինյան այս անկլավում հարկադիր տեղահանված բնակիչների մեծ մասը:
Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին արտասահմանյան այցը կկատարի Չինաստան: Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը, վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը, Չինաստան պետական այցը նախատեսված է մայիսի 16-17-ը:
Ավելի վաղ, ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Բլինքենը հանդիպումներ պետք է ունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, վարչապետ Դենիս Շմիգալի և արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ:
։ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին։ Նման հայտարարությամբ կայացած ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանթ Փաթելը։
Անկարայում պաշտոնական այցով գտնվող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հնարավորությունը պատրանք է անվանել։
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հետևանքով ձեռք բերված արդյունքը կարելի է պատմական անվանել։ Նման հայտարարությամբ APA գործակալության փոխանցմամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ժամանակն է վերացնել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, որը զբաղվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությամբ:
Ինչպես փոխանցել է Բաքուն, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ արդիական օրակարգն ու համագործակցության հեռանկարները։
Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։ Այդ մասին փոխանցում են վրացական լրատվամիջոցները։
Լավրովը նաև հավելել է, որ Ուկրաինայի հարցով Շվեյցարիայում կայանալիք խորհրդաժողովն անհրաժեշտ է միայն «Ռուսաստանին նոր վերջնագրի ձևավորման համար»:
Միշուստինի առաջարկով՝ նախորդ կառավարության որոշ փոխվարչապետներ պետք է պահեն կառավարության նոր կազմում իրենց պաշտոնները: Ընդորում, այսօր հաստատվել են բոլոր փոխվարչապետների թեկնածությունները։
Անկարան և Աթենքը չլուծվող խնդիրներ չունեն, իսկ երկու երկրները վիճելի հարցերը կկարգավորեն բաց երկխոսության միջոցով։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ղազախստանի դատարանը երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևին դատապարտել է 24 տարվա ազատազրկման՝ իր կնոջը սպանելու համար:
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովը երրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրինագծին, որը վերջին ամիսներին բողոքի լայնածավալ ալիք է բարձրացրել Թբիլիսիում:
Պատճառը Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձն է։ Ընդ որում՝ ինստիտուտում այն կարծիքին են, որ Փաշինյանն իր ուղերձով ոչ բացահայտորեն «միացել է Հայոց ցեղասպանության ժխտմանը»։
ԱՄՆ շրջանային դատավոր Էյլին Քենոնը անորոշ ժամանակով հետաձգել է Դոնալդ Թրամփի նկատմամբ դատական գործընթացի մեկնարկը, որն անցնում է ԱՄՆ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո գաղտնի փաստաթղթերի ապօրինի պահման մեղադրանքով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցությունները, որոնք տեղի կունենան այսօր Կրեմլում, անհրաժեշտ են և սպասելի։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում: Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Բուլղարական լրատվամիջոցները հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում է Ադրբեջանի և Բուլղարիայի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման մասին համատեղ հռչակագրի ստորագրում:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան հայտարարել է Գազայի հատվածում հրադադարի առաջարկն ընդունելու պատրաստակամության մասին:
ՌԴ կառավարությունը հրաժարական է տվել Վլադիմիր Պուտինի՝ ՌԴ նախագահի պաշտոնը 5-րդ անգամ ստանձնելու կապակցությամբ: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Կրեմլում երդմնակալության արարողության ժամանակ նա Ռուսաստանի նախագահի կարգավիճակում երդվեց ՌԴ Սահմանադրության մոտ։
Ղազախստանի իշխանությունները հաստատել են Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը։
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերը չի մեկնաբանել Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Վլադիմիր Զելենսկին Զատկի տոնի կապակցությամբ շնորհավորել է Ուկրաինայի բնակիչներին՝ Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմում Աստծուն անվանելով Ուկրաինայի «դաշնակից»:
Եվրոպական հետախուզական ծառայությունները նախազգուշացրել են իրենց կառավարություններին, որ Ռուսաստանը սաբոտաժի և դիվերսիայի գործողություններ է ծրագրում ամբողջ աշխարհամասում: Այդ մասին գրում է Financial Times-ը։
Anonymous միջազգային հաքերային խմբավորումը ստանձնել է Վրաստանի արդարադատության կայքի վրա հարձակման պատասխանատվությունը, որը կայացել էր մայիսի 3-ի երեկոյան։ «Anonymous-ն անջատել է Վրաստանի արդարադատության նախարարության կայքը»,- գրել է խմբավորումը։
Դոնեցկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի 110-րդ առանձին մեքենայացված բրիգադի զինվորականները խոցել են ռուսական հերթական Су-25 կործանիչը: Այդ մասին շաբաթ օրը՝ մայիսի 4-ին, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինան կարող է 2025 թվականին անցնել հակահարձակման՝ շնորհիվ 61 միլիարդ դոլարի ռազմական օգնության, որը կօգնի այս տարի վերջ դնել Ռուսաստանի հաջողություններին: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Միևնույն ժամանակ Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ ռազմավարական երկիմաստության քաղաքականության շարունակման մասին:
Տաջիկ-ուզբեկական համատեղ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքային խմբերը քննարկել են ընդհանուր պետական սահմանի նշման գործընթացը: Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 29-ից մայիսի 4-ը՝ Դուշանբերում։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքել է ռազմական գերատեսչության ղեկավար Ռուստեմ Ումերովի հրաժարականի մասին լուրերը: Այդ մասին հայտնում է Hromadske պարբերականը՝ հղում անելով ուկրաինական ռազմական գերատեսչությանը։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը համեմատել է գեստապոյի հետ: Նման պնդմամբ Թրամփը հանդես է եկել շաբաթ օրը փակ միջոցառման ժամանակ, իսկ նրա խոսքերը մեջբերել է NBC հեռուստաընկերությունը։
Հանդիպման ընթացքում Աբդոլահյանը նշել է, որ ներկայիս պայմաններում դա խիստ կարևոր քայլ է։
Գամբիայում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Արգելքը կգործի մինչև օգոստոսի 31-ը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի իշխանությունները բացառություններ են նախատեսել դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան արտահանման համար:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը կաշառակերության և դավադրության մեղադրանքներ է առաջադրել Տեխաս նահանգից դեմոկրատ կոնգրեսական Հենրի Քուելարին և նրա կնոջը՝ Իմելդա Քուելարին՝ ամերիկյան Կոնգրեսում Ադրբեջանի շահերի լոբբինգի հետ կապված:
Նշվում է, որ ՌԴ ԱԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզումը հայտարարել է «Քրեական օրենսգրքի հոդվածով»։ Թե կոնկրետ որ հոդվածով, ռուսական կողմը չի մանրամասնել։