Ուկրաինայի զինված ուժերը Դոնեցկի մարզում խոցել են Су-25 ինքնաթիռ
Դոնեցկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի 110-րդ առանձին մեքենայացված բրիգադի զինվորականները խոցել են ռուսական հերթական Су-25 կործանիչը: Այդ մասին շաբաթ օրը՝ մայիսի 4-ին, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի առաջնորդը շնորհակալություն է հայտնել զինվորականներին կատարած աշխատանքի համար: «Մեր յուրաքանչյուր մարտական բրիգադ, որն ամուր է պահում դիրքերը, մեր յուրաքանչյուր մարտիկ, որն արդյունք է ապահովում իր, իր մերձավորների, իր ստորաբաժանման համար, պաշտպանում է ամբողջ Ուկրաինան և Ուկրաինայի համար պահպանում է ոչ միայն դիմակայելու, այլև բռնազավթիչներին հետ շպրտելու հնարավորությունը»,- հայտարարել է նախագահ Զելենսկին։
Ապրիլի վերջին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ընդհանուր առմամբ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանը պատերազմի ընթացքում կորցրել է 109 ինքնաթիռ:
Լուսանկարը՝ Wikimedia Commons-ից
Մեկնաբանել