Թրամփը Բայդենի վարչակազմը համեմատել է գեստապոյի հետ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը համեմատել է գեստապոյի հետ: Նման պնդմամբ Թրամփը հանդես է եկել շաբաթ օրը փակ միջոցառման ժամանակ, իսկ նրա խոսքերը մեջբերել է NBC հեռուստաընկերությունը։
«Այդ մարդիկ կառավարում են գեստապոյական վարչակազմով»,- նշել է Թրամփը, երբ խոսել է իր դեմ դատական գործընթացների մասին։
ԱՄՆ նախկին նախագահը նաև պնդել է, որ Բայդենը «երկրի պատմության մեջ ամենակոռումպացված նախագահն է»:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ջո Բայդենը «չարաշահում է ԱՄՆ նախագահի լիազորությունները»՝ նոյեմբերին կայանալիք ընտրություններում իր քաղաքական մրցակցին հետապնդելու համար:
Թրամփն անցնում է քրեական մի քանի գործերով, այդ թվում՝ Կապիտոլիումի գրոհի, գաղտնի փաստաթղթերի պահպանման, պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի և լրագրող Էլիզաբեթ Ջին Քերոլի հետ կապերի մասով:
ԱՄՆ նախկին առաջնորդն իրեն թույլ է տալիս հրապարակայնորեն վիրավորել Ջո Բայդենին՝ հենվելով խոսքի ազատության պաշտպանության վրա, որը երաշխավորված է ԱՄՆ աահմանադրության առաջին փոփոխությամբ: Քանի դեռ Թրամփի հայտարարությունները չեն հատում օրենքով սահմանված սահմանները, օրինակ՝ չեն պարունակում բռնության կոչեր կամ չեն սպառնում անմիջական բռնի գործողություններով, դրանք չեն խախտում նաև ԱՄՆ օրենքները: Միացյալ Նահանգների դատական պրակտիկան հայտարարությունները անօրինական ճանաչելու բարձր պահանջներ է դնում, հատկապես պետական գործիչների հանրային քննադատության համատեքստում:
Լուսանկարները՝ Patrick Semansky/AP Photo
Մեկնաբանել