«Աստծո ուսին ուկրաինական դրոշով թևքանշան է». Վլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկին Զատկի տոնի կապակցությամբ (ուղղափառ քրիսոտնյաներն այն նշում են այսօր՝ մայիսի 5-ին՝ խմբ.) շնորհավորել է Ուկրաինայի բնակիչներին՝ Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմում Աստծուն անվանելով Ուկրաինայի «դաշնակից»: Ուկրաինայի նախագահի տեսաուղերձը հրապարակվել է նրա սոցիալական ցանցերում և պաշտոնական կայք էջում:
Զելենսկին շնորհավորական ուղերձը հղել է ազգային հագուստով։ Նա նշել է, որ Զատիկը խորհրդանշում է «մարդու հոգու ազատագրումը չարի և խավարի ստրկությունից», ինչպես նաև «բարության և արդարության հաղթանակը, կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ»:
«Աստվածաշունչը սովորեցնում է մեզ սիրել մեր մերձավորին։ Եվ ներկան մեզ ցույց տվեց այս բառի իրական իմաստը: Երբ մենք բոլորս դարձանք միմյանց ավելի մոտ: Իսկ նախկին հարևանը, որն անընդհատ ցույց էր տալիս, թե իբր մեր եղբայրն է, մեզ համար հեռու է ընդմիշտ։ Նա խախտեց բոլոր պատվիրանները, պահանջեց մեր տունը, եկավ մեզ սպանելու։ Աշխարհը տեսնում է դա: Աստված գիտի դա: Եվ մենք հավատում ենք. Աստծո ուսին ուկրաինական դրոշով թևքանշան է։ Այսպիսով, նման դաշնակցի հետ կյանքը հաստատ կհաղթի մահին»,- իր ուղերձում հղել է Զելենսկին։
Մայիսի 5-ին ուղղափառ քրիստոնյաները, այդ թվում՝ իրար դեմ պատերազմող Ուկրաինայում և Ռուսաստանում, նշում են Զատկի տոնը։
Ռուսաստանում Զատկի պատարագն ավանդույթի համաձայն տեղի է ունեցել Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարում: Պատարագի ընթացքում Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Կիրիլն աղոթել է Ուկրաինա ներխուժած Ռուսաստանի «սրբազան սահմանների» պաշտպանության համար, ինչպես նաև ծխականներին կոչ արել աղոթել «իշխանությունների և բանակի համար»։
Լուսանկարը՝ Omar Marques/Getty Images
Մեկնաբանել