Տաջիկստանը և Ուզբեկստանը քննարկել են ընդհանուր սահմանի սահմանագծման գործընթացը
Տաջիկ-ուզբեկական համատեղ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքային խմբերը քննարկել են ընդհանուր պետական սահմանի նշման գործընթացը: Ռուսական TACC գործակալության փոխանցմամբ՝ Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 29-ից մայիսի 4-ը՝ Դուշանբեում։
TACC-ի փոխանցմամբ՝ երկու երկրների ներկայացուցիչները քննարկել են սահմանագծման աշխատանքների ընթացքը և պատրաստել «փոխհամաձայնեցված առաջարկներ տաջիկ-ուզբեկական սահմանի նախագծային սահմանազատման գծի վերաբերյալ»:
«Հանդիպումն ավանդաբար անցել է դաշնակցային ոգով, իսկ միջոցառման ավարտին ստորագրվել է համապատասխան արձանագրություն»,- ասված է հաղորդագրության մեջ: Հաջորդ հանդիպումը ևս նախատեսված է Տաջիկստանի տարածքում։
Տաջիկ-ուզբեկական սահմանի երկարությունը կազմում է ավելի քան 1,3 հազար կմ: Երկու երկրների քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկվել է մինչև 30 օր ժամկետով: 2021 թվականի հունվարին վերականգնվել է Դուշանբեի և Տաշքենդի միջև կանոնավոր ավիահաղորդակցությունը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Լուսանկարը՝ Амир Исаев/Спутник
Մեկնաբանել