Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։11-ին։
Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է «Թիվ 3 կանչ». դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Կառավարության անդամները խորհրդարանում պատասխանում էին ԱԺ պատգամավորների հարցերին։
Լրագրողների հետ ճեպազրույցում «Թումո Գյումրի» կենտրոնի ղեկավար Լենա Կարապետյանը տեղեկացրեց, որ ծրագրի ընդհանուր արժեքը 9 մլն դոլար է։
Արգելքի խախտման համար սահմանվում է պատասխանատվություն․ առաջին խախտման դեպքում՝ նախազգուշացում, իսկ երկրորդ և հաջորդող դեպքերում՝ տուգանք՝ 100–150 հազար դրամի չափով։
Դեպքին նախորդող օրը Ի.Ա.-ի և Ա.Թ.-ի միջև իրենց բնակության հասցեում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Ի.Ա.-ն բութ առարկայի առնվազն մեկ հարվածի արդյունքում ստացել է կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք։
Վճարովի բովանդակություն Ֆասթ Բանկը թողարկել է 12 մլրդ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային կորպորատիվ պարտատոմսեր՝ 100 հզր դրամ անվանական արժեքով և 10․50% տարեկան եկամտաբերությամբ։ Պարտատոմսերը տեղաբաշխվում են մարտի 23-ից մինչև հուլիսի 31-ը։
Աննա Պալաքյանը 8 ամիս առաջ Չինաստանից մոտ 1000 դոլար արժողությամբ ավտոպահեստամասեր է պատվիրել «ՊԱՄ ընտանիք» (PAM Family) ՍՊԸ-ի միջոցով, սակայն մինչ օրս իր առաքանին չի ստացել։
Օդի ջերմաստիճանը մարտի 25-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-8 աստիճանով, 26-ի ցերեկն ողջ հանրապետությունում կբարձրանա՝ 3-5 աստիճանով։
Վերջին տարիներին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման, առգրավման որոշումների քանակը զգալիորեն աճել է, ինչով պայմանավորված այդ տեղեկատվության մշակման, պատրաստման եւ փոխանցման վրա ծախսվող ժամանակն ու ռեսուրսները եւս ավելացել են:
Նախաձեռնությամբ առաջարկվում է հանել ծանուցումները եւ այլ փաստաթղթային հրապարակումներից բխող տեղեկատվությունը տպագիր մամուլում հրապարակելու վերաբերյալ պարտադիր պահանջը։
Առաջարկվում է ՍԴ նախագահի, փոխնախագահի եւ ՍԴ դատավորների համար օրենքով սահմանել հավելավճար դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար:
Արմավիրի մարզի Ապագա բնակավայրում երկու քաղաքացի, իսկ Լուսագյուղում՝ մեկ անձ ոռոգման նպատակով շահագործել են ապօրինի խորքային 3 հոր։
Վլադիմիր Վարդանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր:
Այն հնարավորություն կտա նախկին 3 խմբի փոխարեն ձևավորել 6 խումբ: 80-ի փոխարեն շուրջ 180 երեխա կկարողանա հաճախել մանկապարտեզ:
Ընթանում է ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը։