Արարատում և Արմավիրում ապօրինի 7 հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է, որ ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված ստուգայցերի ընթացքում Արմավիրի և Արարատի մարզերում հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։
«Արմավիրի մարզի Ապագա բնակավայրում երկու քաղաքացի, իսկ Լուսագյուղում՝ մեկ անձ ոռոգման նպատակով շահագործել են ապօրինի խորքային 3 հոր։
Արարատի մարզի Նորամարգ բնակավայրում «Ռիվեռ Լանդ» ՍՊԸ-ն ու ևս մեկ անձ, Արևաբույրում՝ մեկ, Նիզամիում՝ մեկ քաղաքացի, նույն նպատակով ապօրինի խորքային 4 հորից՝ առանց համապատասխան թույլտվությունների կատարել են ապօրինի ջրառ։
Տեսչական մարմնի Արմավիրի, Արարատի տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր 7 ապօրինի հորերի շահագործումը կասեցվել է»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել