HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկվում է բարելավել իրավապահ համակարգի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման գործընթացը

Քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ բացառապես դատարանի որոշման հիման վրա է կատարվում բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերի եւ առարկաների առգրավումը: ԱԺ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ առաջարկվում է բարելավել իրավապահ համակարգի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման գործընթացը։

«Վերջին տարիներին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման, առգրավման որոշումների քանակը զգալիորեն աճել է, ինչով պայմանավորված այդ տեղեկատվության մշակման, պատրաստման եւ փոխանցման վրա ծախսվող ժամանակն ու ռեսուրսները եւս ավելացել են: Դա դժվարացրել է իրավապահ համակարգի, ֆինանսական կազմակերպությունների աշխատանքը՝ հանգեցնելով նաեւ պահանջվող տեղեկատվության տրամադրման համար նախատեսված անհրաժեշտ ժամկետների երկարաձգմանը: Համակարգի խնդիրներն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Քրեական դատավարության օրենսգրքում եւ հարակից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Նախագծով առաջարկվում է բանկային եւ հարակից գաղտնիք պարունակող տեղեկությունների առգրավման դեպքում օրենքով նախատեսել նաեւ էլեկտրոնային առգրավման եղանակ:

Հիշյալ գործընթացն էլեկտրոնային եղանակով իրականացնելը միտված է տեղեկատվության փոխանցման վրա ծախսվող ժամանակը եւ ռեսուրսները կրճատելուն, ինչպես նաեւ գաղտնիք կազմող տեղեկության փոխանցման գործընթացում մարդկային ներգրավվածությունը նվազեցնելուն:

Համապատասխան տվյալներն էլեկտրոնային եղանակով ստանալը չի ենթադրում, որ բանկային կամ հարակից գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են փոխանցվել ցանկացած էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ պաշտոնական կամ աշխատանքային փոստի միջոցով:

Փոխնախարարի խոսքով նոր կարգավորումների ընդունման դեպքում պետք է ներդրվի հատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումները:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Լիլիթ Մինասյանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Լուսանկարում՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter