HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ՍԴ դատավոր

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«ԱԺ 107 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մարտի 24-ին մասնակցել է 67-ը: Քվեատուփում առկա է եղել 67 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն հայտնաբերվել: Վլադիմիր Վարդանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ դատարանի նորընտիր դատավորն ԱԺ նիստում երդվում է:

ՍԴ նորընտիր դատավոր Վլադիմիր Վարդանյանն ԱԺ նիստում կերդվի վաղը՝ մարտի 26-ին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Վարդանյանը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր, նախորդ շաբաթ հրաժարվել էր պատգամավորի մանդատից։

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը առաջադրել էր Հանրապետության նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter